ՊԵՏՔ Է ՄԻԱՍԻՆ ԱԶԱՏԱԳՐԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՓՆԹԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ․ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- Մանրամասները
Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։
- Այս օրերին Հայաստանում անպատկերացնելի բան է տեղի ունենում` երկրի ղեկավարն արդեն սպառնում է անձամբ առաջնորդել Վեհարանի դեմ գրոհը։ Իրավիճակի Ձեր գնահատականը ո՞րն է:
«Ամոթ է, ամոթ». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «հեղաշրջման պլանի» և հոկտեմբերի 27-ի զուգահեռի մասին
- Մանրամասները
«Այս տեղապտույտը պետք է կանխվի, համախումբ ճակատ է պետք»,-ի աջակցություն Սամվել Կարապետյանի երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ սրբազանները, Սամվել Կարապետյանը, մեր հայրենակիցները բոլորը միևնույն իրավունքի, ազատության խորհրդանիշներն են․ «Անմեղության կանխավարկածը գործում է, անմեղ են մեր հայրենակիցները և բանտարկված են քաղաքական դրդապատճառներով։ Թող դատարանները որոշեն, բայց իրենց ազատության պայմաններում... »։
ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ, ՀԵՏՈ ԻՆՉ. Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները
Այսպես էլ պիտի լիներ։
Սրբազանն ու հայրենակիցները հաջորդ քաղբանտարկյալներն են, արդեն կարեւոր չէ՝ հերթական, թե արտահերթ։
Այս փաստագրումից այն կողմ, սակայն, անջրպետ է, հարատև ունայնություն է եւ նույնի շարունակությունը: Իհարկե, եթե այդ հայկական «մեկ բանը» չփոխվի մեր մեջ։
Անգո հերոսիկը կընդարձակի ամենաերեսպաշտ իր հաղթարշավը՝ քայլ առ քայլ եւ մարդ առ մարդ, եթե բուն ժողովուրդն իսկույնեւեթ չհրաժարվի կուռքերի միագլուխ շարահանդեսից՝ փոխարենը ծնելով հավաքական պատասխանատվությամբ աննախադեպ մի համախումբ ճակատ։
Թե ոչ՝ բոլորս ենք մեղավոր, եւ ոչ միայն մեր նորագույն հայրենազրկման՝ Արցախի հանձնման, Հայաստանի Հանրապետության ծվատման, մեր հինգ հազար բյուրեղյա տղոց նահատակման, Մարտիմեկի եւ լիքը այլ բաների համահանցավորը։
Եթե դատապարտումը չհասնի գործի, եւ Հայոց պատմության սույն անհոդաբաշխ հղումը շարունակի մի ողջ Հայրենիքի անձնատրությունը՝ վա՛յ մեզ եւ մեր ոսկեղենիկ ժառանգությանը։
Րաֆֆի Կ․ Հովհաննիսյան
26 հունիսի 2025
Երեւան
ՆՈՐԸՆԾԱ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ
- Մանրամասները
Հաջողած բարեգործի հանդեպ անհետաքրքիր մարդուկի վախվորած վճռով քաղաքական բանտարկյալներ «տնեվորելու»՝ Հանրապետության հարուստ-տխուր ավանդույթը ծաղկման շրջան է թևակոխում։
Ազատություն մեկին և բոլորին՝ նմանակող փոքրիկ Երևանում փակված լինեն, բուն բռնապետական Բաքվում, թե այլուր։
Այս մեկն էլ է առ ոչինչ, դրա հեղինակն ինքը՝ դատապարտված անցյալ կատարյալ մոռացության։
Զորակցում ենք։
Րաֆֆի Կ․ Հովհաննիսյան
19 հունիսի 2025
Երևան
ԱՄԵՆ ԻՆՉ՝ ՀԵՐԹՈՎ. Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները
Առաջ՝ թշնամու բանբեր դարձած օրվա իշխանը, նոր միայն՝ Հայրապետն Ամենայն Հայոց։
Եվ մնացածս։
Բոլորս պիտի փոխվենք՝ մեր հանցանքներով ու զանցանքներով, մեղքերի քավությամբ եւ թողությամբ՝ յուրաքանչյուրն իր ժամանակին, իր չափով։
Այսպես՝ ամեն բան ու ընթացք պետք է լինեն կարգով եւ ճշմարիտ կանոնով՝ Աստվածաշնչի սահմանած պատկան եղանակի համաձայն։
Պատարագի պատգամով պարտավոր ենք վերջապես դառնալ «արժան եւ իրավ»։
Հավե՛րժ կեցցեն մեր ողջ Օրրանը հայրենի, Հանրապետությունը Հայաստանի, Ընդհանրական եւ Առաքելական Սուրբ Եկեղեցին։
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
13 հունիսի 2025
Երեւան
ԽԵՆԹԵՐՆ ԵՆ ԳՏՆՈՒՄ ՀՆԱՐ. Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները
Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար…
Այսօր ևս պարտավոր ենք առաջնորդվել ճանաչված ու անճանաչ մեր խենթ-հերոսների լուսեղ պատգամով, վարքով եւ անհավանական հնարով։
Անգամ սարդարապատյան պետական սրբավայրում իրենք զիրենք եռագույն ժապավենով ինքնահերոս կարգածները խամրում են, հյուլե դառնում նրանց կենարար ժառանգության մինչեւիսկ ստվերի դիմաց։
Ղողանջող զանգերը վկա՝ արժանի լինենք, իրավատեր ու միացյալ։
Զոհասեղանին Հայաստանն՝ ինքն է…
Րաֆֆի Կ․ Հովհաննիսյան
28 մայիսի 2025
Երեւան