
Հռոմեացի երգիծաբան Դեցիմուս Յունիուս Յուվենալի «Հաց և տեսարան» (լատ.՝ panem et circenses) հայտնի ասույթի մոտիվը պատմական տարբեր ժամանակահատվածներում տարաբնույթ հեղափոխականների է գրավել, ուստի շատերն են օգտվել դրանից իրենց՝ իշխանության ղեկին մնալու այսրոպեական հաճույքներին հագուրդ տալու համար: Հայրենի իշխանությունից կառչած խմբակն էլ այս տեսանկյունից բացառություն չէ: Սակայն թե՛ հացը, թե՛ տեսարանը անսպառ աղբյուր չեն:


