- Մանրամասները
«Ես նախաձեռնել եմ փորձեր՝ ի մի բերելու հավաքական պատասխանատվության ներքո մի այլընտրանք, որը հիմնված չէ մի փրկչի վրա, ներառական է՝ թե՛ մասնագիտական, թե քաղաքական, թե գաղափարախոսական առումներով․․․ Մեզ պետք են անհատներ, որոնք ենթակա են հավաքական պատասխանատվության, և առաջին հերթին՝ ժողովրդի վերահսկողության։ Մենք մինչև հիմա այդ բանաձևը չենք գտել, բայց դա պիտի անենք շատ շուտ՝ լինի ընտրական, թե ընտրությունից դուրս, հերթական, արտահերթ՝ կարևոր չէ։ Մենք պիտի ներքուստ փոխվենք, այդ փոփոխությունը լինի յուրաքանչյուր անհատի, քաղաքական ուժի, քաղաքացիական վերաբերմունքի մեջ»,- հարցազրույցում նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը։
- Մանրամասները
Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողով:
Մալթա, 22 նոյեմբերի 2024թ.:
- Մանրամասները
Խոսքախաղով՝ «պրիմիտիվ», արարքով՝ անպատկան և ժառանգությամբ անարժան՝ առ ոչինչ ես։
Ամբողջովին ու անվանական՝ և ուրիշ ոչինչ։
Հայրենիքը, պետությունը, ժողովուրդը և համակ մարդկությունը դարակազմիկ «հայտնությունդ» հետգրությամբ կգրանցեն և կանցնեն առաջ։
Մնաս բարյավ։
Րաֆֆի Կ․ Հովհաննիսյան
20 նոյեմբերի 2024
Երևան
- Մանրամասները
Քո վերահռչակման փաստը՝ 33 տարի առաջ, թող շնորհավորանք լինի այսօր և անգին, սթափեցնող պատվիրան։
Դրսից և, մանավանդ, ներսից Քեզ իրապես կործանողները, պարտության մատնողները, ծնկի բերողները, շահավաճառները նույնիսկ ա՛յս օրը բարբաջում են պետականությունից, ինքնիշխանությունից, դրանց իրականությունից ու կորստյան վտանգից։
Բայց օտարն ու բոլոր իմաստներով օտար դարձածը չէ, որ այլևս պետք է սահմանի Քեզ ու Քո իրավունքը, ամբողջականությունը և դրանց «լեգիտիմությունը»։
Դա միայն մենք ենք՝ հավաքաբար, ովքեր ամենօրյա պայքարով, անմնացորդ ջանադրությամբ, հոգով ու հրապարակով, ինքնապաշտպանությամբ և, վերջապես, քվեախցիկով պիտի նորովի կերտեն Քեզ՝ անանձնական, ամենապատկան Հայաստանի Հանրապետությունը։
Պարույր Սևակի «հինգերորդ եղանակը» նաև ու, առաջին հերթին, Քո՛ մասին է։
Բարո՛վ եկար, ուժո՛վ արի։
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
23 սեպտեմբերի 2024
Երևան
- Մանրամասները
Երեսուներեք տարվա նվիրյալների ու նահատակների առջեւ խոնարհադեմ եւ ի հեճուկս հայրենամատնիչ որեւէ ոտանավորի, պարզապես հիշենք, արձանագրենք, գործենք։
Հայաստանի ու ողջ հայության պատմությունը՝ պետական եւ ազգային, այսօր ոչ թե կերտվում է նորովի, այլ կորսվում է առհավետ։