“J’ACCUSE”. ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- Մանրամասները
Մեղադրում եմ:
Արթուր, Հենրիկ, Նարեկ, Մկրտիչ:
Նրանցից առաջ՝ ողջակիզված 15 ոսկետղերք։
Ձեր գերագույն մեղքով՝ լքված ու մենության մեջ զոհված, հարյուրներով մահվան մատնված, հազարներով դավաճանված լույս զինվորներ։
Ամեն մեկն՝ իր անունով, ընտանիքով, ապագայով և արյամբ։
Ձեր տարիների՝ որքան որ կան, անցյալ և մնացյալ, մեր բոլոր նահատակների թիվ մեկ պատասխանատուն և հանցավորը՝ թշնամյաց հանգույն, դուք եք, գերագո՛ւյն գլխավոր։
Մեղավորության սլաքն ուրիշ տեղեր ուղղելու՝ ձեր, կողակցիդ, կամակատարներիդ փորձերը պարզապես և անամոթաբար անԱստված են, սաղմոսներով անսքողելի։
Դուք ոչ մի բանով, ոչ մի հյուսված բառով կամ արարով սքողելի չեք։
Զինվորասպան եք, քաղաքացիասպան և հայրենասպան՝ ոչ միայն երեկ կամ այսօր, այլև յուրաքանչյուր բացվող օր։
Խաղաղության պատրանքով Հայրենիքին պատերազմ և պարտություն երաշխավորած, սահմանադրական ուխտդ դրժած, աթոռապաշտ աղոթքիցդ կառչած՝ դարձել եք, դառնալու եք նզովքը հայոց սերունդների։
Այո՛, ես, մյուսը… ամեն մեկն իր հերթին տառապում է մեր ահավոր սխալներով ու զանցանքներով։
Բայց, գերագույն գլխավոր մեղավոր, ձեր խոսքի, ձեր արարքի, ձեր որոշման, հայրենի տարածքի հերթական կորուստների և վաղվա թաղումների միջև կապը ուղիղ է, տանում է ձեզ և դարձյալ ձեզ։
Հայոց պատմության ողջ ընթացքում պատասխանատվությունից այսպես փախչող, սեփական վախերն ու արատները ժողովրդի վրա այսպես բարդող, հայրենապիղծ ոսոխին այսքան ենթակա աթոռակից չի եղել երբևէ։
Իսկ այս «մանդատը» ոչ մեկը ձեզ չի տվել՝ դրժումից առաջ, թե հետո։
Ինքնաբացարկի արժանապատվություն չունեք՝ հայտնի է և շատոնց ապացուցված։ Ուրեմն շարունակեք՝ որքան կարող եք՝ նստեք, զիջեք, հանձնեք, սպանեք, արդարացեք, բարդեք, շեղեք, հերյուրեք, խաղեր տվեք…
Նժարի վրա միայն Հայրենիքն է, ազգն ու պետությունը, մի լուսավոր քաղաքակրթություն, որը տևապես փորձեցին ոչնչացնել չարի օտար իշխանությունները։
Հիմա դուք եք։ Կդիմանանք։
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
12 ապրիլի 2023
Երևան
Ադրբեջանցիների դիմաց դնելու եք սահմանապահի․ ի՞նչ է դա նշանակում՝ Արցախն էքսկլա՞վ եք ընդունում․ Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները
Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «
«Արցախի շրջափակումը Կոստանդինապոլսի շրջափակման եւ անկման նույն էֆեկտը պետք է ունենա Եվրոպայի համար». Րաֆֆի Հովհաննիսյանի հարցազրույցը
- Մանրամասները
Սառը ցնցուղ եւ առերեսում. ի՞նչ է տեղի ունեցել ԵԺԿ քաղաքական վեհաժողովի նիստում. «Առավոտի» զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Անցյալի սխալներն ու «Նիկոլի եսապաշտությունը». Րաֆֆի Հովհաննիսյանի հարցազրույցը
- Մանրամասները
Aravot.am-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
ԿՈՏՐԵԼ ԵՆ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԷՋԸ
- Մանրամասները
Երևան։ Այս առավոտ, ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական-քաղաքական տևական գործունեության և, ըստ երևույթին, վերջին շրջանին իր ազատ արտահայտած թե՛ բանավոր, թե՛ գրավոր մտքերին, նրա «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը կոտրվել է այն մարդու կողմից, ով ամենաշատն է ազդվել իր ամենավերջին՝ երեկվա հայտարարությունից՝ «Ամեն ինչ ասված է, բայց՝ ոչ արված»։
Հովհաննիսյանի դիմագրքային էջը, որը երկար տարիներ օգտագործվում է սոսկ որպես պաշտոնական քաղաքացիական-ազգային, և ոչ թե անձնական հաղորդամիջոց, այժմ հնարավորության սահմաններում վերականգնման գործընթացում է։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի գործունեության՝ ներառյալ բոլոր հայտարարությունների մանրամասները հասանելի են www.heritage.am կայքում։
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն
ԱՄԵՆ ԻՆՉ ԱՍՎԱԾ Է, ԲԱՅՑ՝ ՈՉ ԱՐՎԱԾ. Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները
Չարժե մի ավելորդ շնչով անգամ անդրադառնալ հայոց անցյալի, ներկայի ու ապագայի նկատմամբ աթոռով գերագույն հրամանատարի՝ արդեն բացահայտորեն հայրենամատնիչ, հարափոփոխ ինքնարդարացումներին։ Այսքանը բավական է։