
Այսօր ՀՀ ԱԱԾ–ի կողմից բերման է ենթարկվել ԼՂՀ ՊՆ և ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը։

Այսօր ՀՀ ԱԱԾ–ի կողմից բերման է ենթարկվել ԼՂՀ ՊՆ և ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը։

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը.

Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ ցավակցական գիր է հղել Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրանում մասնավորապես ասված է.
«Բոթը ցնցող էր: Պակասեց հայի եւս մեկ թանկ ու հազվագյուտ տեսակ՝ մեր ժողովրդի Հաց Ախպերը: Նա հեռացավ՝ ընդմիշտ մնալով որպես, խղճի, բարեգթության, նվիրյալ քրիստոնյայի եւ արժանապատիվ քաղաքացու տիպար: Արժանի լինենք այն Հացին, որ Արթուրը՝ վտանգելով կյանքը, հասցրեց դրա կարիքն զգացող մերձավորներին: Աստծո Սուրբ Հոգու մխիթարանքն իր հարազատներին, համայն հայությանը:
Խունկ, աղոթք եւ օրհնանք լուսավոր մարդու լույս շիրիմին:
Վշտակցաբար՝
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան»
17 մարտի 2017թ., Երեւան

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը որպես հարգանքի տուրք Հաց Բերող Արթուր Սարգսյանի պայծառ հիշատակի վաղը` մարտի 17-ին, չի իրականացնի որեւէ նախընտրական քարոզչություն: Մենք մեր մտքերով վաղը կլինենք Արթուրի հետ:
Մենք նաեւ գտնում ենք, որ Հաց Բերող Արթուր Սարգսյանի ինքնազոհաբերությունը չպետք է եւ չի կարող անհետեւանք մնալ եւ պետք է մղի բոլորիս ոչ թե հուսալքման այլ համախմբման եւ համատեղ պայքարի:
Մենք պարտավորվում ենք հստակ քայլեր նախաձեռնել մեր ժողովրդի եւ նրա առողջ ուժերի համախմբման եւ իշխանափոխություն իրականացնելու հրամայականով:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբ
16 մարտի 2017թ.