Հատված հարցազրույցից․ «․․․Այս իշխանության որոշումներով կամ ոչ կոմպետենտ կառավարմամբ մենք մեզ հեռացրել ենք դիվանագիտական սեղանի մոտ աթոռ ունենալուց, խոսք ունենալուց, և անգամ վետո ունենալու իրավունքից՝ տալով պատասխանատվությունը մեր երկրի ապագայի համար թե՛ արտաքին ուժերին, թե՛ նաև օրվա քմահաճույքին։ Դրա համար ես կարծում եմ, և մեծ ցավով եմ ասում, որովհետև ժողովուրդը մեծ հույսեր ուներ տարիներ առաջ, որ այս իշխանությամբ ակնկալել, որ Հայաստանը պիտի վերականգնի իր դիրքերը, իր ինքնիշխանությունը, իր տարածքային ամբողջականությունը, իր արժանապատվությունը, կարծում եմ՝ պատրանքային մոտեցում է»։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում: