RSC
Featured

Եթե չսպանվեր Վազգենը․ Րաֆֆի Հովհաննիսյան

Այսօր՝ Հոկտեմբերի 27-ի նախճիրի տարելիցի օրը, Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել էր Եռաբլուր պանթեոն։ 24news.am-ի հետ զրույցում նա խոսել է այդ ոճրագործության, դրա քաղաքական հետևանքների մասին, հնչեցրել քննադատություններ․ «․․․Եթե ազգային անվտանգությունը գործեր, եթե հայոց իշխանությունը պաշտպաներ իր սեփական պաշտոնյաներին, եթե արցախցի մեր լիդերները, ղեկավարները մնային Արցախում և ծառայեին Արցախի Հանրապետությունը կայացնելուն և ուշադրությունը չհարեին անպայման Երևան, եթե ամեն մեկը իր «պոստում» լիներ, եթե ամեն մեկը իր գործի մեջ լիներ, եթե սա չլիներ, եթե այդ մյուս բաները չլինեին... Կարող էինք կանխել»։

Լրագրողի հարցին՝ մատաղ սերունդներն ինչ պետք է սովորեն Վազգեն Սարգսյանից, բանախոսը հույս է ներշնչել․ «․․․Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը արժանի է ոգու նոր ճախրանքի, նոր սխրանքի, և Վազգեն Սարգսյանը ու իր հիշատակը մեզ հուշում են դրա ուղղությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։