
7 նոյեմբերի 2019թ., Շանհայ, Չինաստան: ՀՀ առաջին ԱԳ նախարար, «Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը նոյեմբերի 4-7-ը Չինաստանի ժողովրդական հանրապետության Շանհայ քաղաքում մասնակցում էր «Հոնգյաոյի երկրորդ միջազգային տնտեսական համաժողովին՝ նվիրված Չինաստանի 70-ամյա զարգացմանն ու համայն մարդկության համար ընդհանուր ապագայի կերտմանը»:


