- Մանրամասները

Անվանի քաղաքագետ, Արցախյան շարժման ռահվիրա Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ նրա ընտանիքին, բոլոր մերձավորներին ու զինակիցներին ցավակցական ուղերձ է հղել «Ժառանգություն» կուսակցությունը:
«Անցյալ դարի ութսունականների վերջերից նա աներեր կանգնած էր ոչ միայն հայոց պետականաշինության դիրքերում, այլեւ Արցախյան շարժման ակունքներում՝ որպես նրա բոցաշունչ առաջնորդն ու գաղափարախոսը: Իգոր Մուրադյանը սկզբունքի մարդ էր եւ խտացած ոգի, որպիսին էլ ընդմիշտ կմնա սերունդներինհիշողության մեջ»,- մասնավորապես ասված է «Ժառանգության» ցավակցական գրության մեջ:
- Մանրամասները

Երեւան: Այսօր՝ հունիսի 16-ին, տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը, որին ներկա էին Հանրապետության բոլոր մարզերի տարածքային կառույցների ներկայացուցիչներ, վարչության անդամներ եւ երիտասարդներ:
- Մանրամասները

4 հունիսի 2018թ., Վարշավա: Լեհաստանի մայրաքաղաքում` Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովին մասնակցելու եւ ելույթով հանդես գալու նպատակով, Հայաստանի առաջին արտգործնախարար եւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր հանդիպեց ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլի հետ:
Դոլը եւ Հովհաննիսյանը մանրամասն քննարկում ունեցան Հայաստանում վերջերս իրականացված «թավշյա» հեղափոխության, դրա պատճառների ու հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների եւ «Ժառանգություն»-ԵԺԿ հարաբերությունների շուրջ:
- Մանրամասները

«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է Հայաստանի ողջ ժողովրդին ձեռք բերված հաղթանակի համար: Մենք` բոլորս, երկար տարիներ պայքարել ենք օրինական իշխանություն, ժողովրդի եւ պետության շահը սպասարկող կառավարման համարկարգ ունենալու համար;
Շնորհավորում ենք Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ եւ մաղթում արդյունավետ գործունեություն` ի շահ ժողովրդի եւ պետության:
Սիրելի հայրենակիցներ, մենք դեռեւս ունենք մեծածավալ աշխատանք` կառավարման համակարգի արմատական փոփոխությունների համար:
Իրականացրել ենք առաջին քայլը` ունենք ժողովրդի կողմից ընտրված վարչապետ եւ միասնական ջանքերով շարունակելու ենք կյանքի կոչել մնացած քայլերը:
«Ժառանգություն» կուսակցություն
8 մայիսի 2018թ.
Երեւան
- Մանրամասները

«Ժառանգությունն» այսօր միանում է ողջ ազգին եւ համայն մարդկությանը՝ հիշատակելով եւ դատապարտելով Օսմանյան Թուրքիայում 103 տարի առաջ այս օրը սկսված` հայ ժողովրդի Ցեղասպանությունն ու Մեծ հայրենազրկումը: Մենք շարունակում ենք պահանջել ճանաչում, հատուցում եւ մեր պատմական իրավունքների վերականգնում:
