- Մանրամասները

Մայիսի 14-ին տեղի ունեցան հերթական «ընտրությունները», որոնք, դառնալով ապրիլի 2-ին տեղի ունեցածի տրամաբանական շարունակությունը, ինչպես միշտ, ուղեկցվեցին զանգվածային ապօրինություններով, կեղծարարություններով եւ բռնություններով: Այդկերպ ձեւավորված ցանկացած իշխանություն՝ համապետական թե տեղական, լինելով ոչ լեգիտիմ, չի կարող արտահայտել Հայաստանի ժողովրդի շահերն ու իրականացնել նրա իղձերը:
- Մանրամասները

8 մայիսի 2017թ., Երեւան: Այսօր Հաղթանակի ու խաղաղության տոնի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ հայ ազգին ուղղված շնորհավորական ուղերձ է հղել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրանում մասնավորապես ասված է.
