Եվ իրականություն դարձավ աներեւակայելին, բայց այն, ինչի ահազանգը հնչեցնում էինք ամիսներ շարունակ:
Ակներեւ էր, որ պարտված գերագույն գլխավորի զոռով շարունակվող իշխանության օրոք Հայրենիքն աստիճանաբար, ինքնակամ դավադրությամբ հանձնվելու է մաս-մաս՝ բարձունք առ բարձունք, բնագիծ առ բնագիծ: Պետությունը տեւապես զիջելու է իր ինքնիշխանությունը, եւ մեր Երկրի ոսկեսերունդը տալու է հերթական նահատակները հանուն այդ հանցավոր աթոռապաշտի անփառունակ հարատեւման:

