«Ժառանգություն» կուսակցություն

  

Այսօր գործող վարաչախումբն ու իր խմբապետը «ժողովրդավարության հայկական ֆորում» ծխածածկույթի տակ հերթական ձեռնածությունը կյանքի են կոչում՝ առանց որեւէ ընդդիմադիր խոսքի հնարավորության: Տեղի ունեցածը մեր երկրում ժողովրդավարության բազմակողմանի նահանջի դրվագներից սոսկ մեկն է, ինչը «Ժառանգություն» կուսակցությունը դիտարկում է Հայաստանում ակնհայտորեն ժողովրդավարության հետ խնդիրներ ունեցող գործընթացներից միջազգային հանրությանը մոլորեցնելու հերթական փորձ:

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության համահիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա կարծիքով՝ Հայաստանի ներկայիս պետականության հիմքում դրված Անկախության հռչակագրի կետերն անբեկանելի են: Եթե դրանք չեղարկվեն, դա կնշանակի Երրորդ Հանրապետության վերջը: