Բակո Սահակյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը քննարկել են Արցախին վերաբերող հարցեր

22 ապրիլի 2016թ., Երեւան: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը այսօր հեռախոսազրույց են ունեցել ԼՂՀ ընդհանուր եւ հատկապես՝ առաջապահ դիրքերի ներկա իրավիճակի մասին:

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վերջին քառորդ դարում, Խորհրդային Միության փլուզումից հետո, տարածաշրջանում ընթացող զարգացումները (Ուկրաինա, Սիրիա, Իրաք) ավելի ցայտուն են դարձնում 20-րդ դարասկզբից ժառանգություն թողնված խնդիրները (ցարական Ռուսաստանի անկում եւ Սովետական կայսրության ստեղծում, Օսմանյան կայսրության անկում եւ Թուրքիայի Հանրապետության ստեղծում` ի հաշիվ հայկական տարածքների): 

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը հայրենիքի վիճակի մասին

Քաղաքացիներ եւ հայրենակիցներ,

Մեր ազգի համար բախտորոշ այս խաչմերուկում բոլոր հայերը եւ համայն աշխարհի ազատատենչ մարդիկ պետք է միասնական լինեն մեր պապենական բնօրրանի պաշտպանության հարցում:

Կուսակցական գույներն ու հատվածական քարոզչությունը պետք է ճանապարհ տան օրենքի իրական գերակայության, ժողովրդավարության եւ ազգային շահի վրա հիմնված մեր քաղաքացիական ու հավաքական իրավունքների միասնական պաշտպանության հրամայականին:

Մենք կանգնած ենք մեր քաջարի զինվորների կողքին ամեն առումով, եւ ընկած հերոսների ընտանիքների վիշտը զգում ենք՝ ինչպես սեփականը:

Մեզնից ամեն մեկը յուրովի մարտադաշտում է՝ հանուն մեր ազատության, արժանապատվության եւ ամբողջականության:

Եկել է ժամանակը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչվի Հայաստանի եւ աշխարհի կողմից:

Եվ չի կարող լինել արդարություն դրսից, քանի դեռ այն հաստատված չէ տանը:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
6 ապրիլի 2016

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

Սույն թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Հանրապետության կողմից հարձակումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, որի ժամանակ կիրառվել են հրետանի, օդուժ, զրահատեխնիկա, դիտարկվում է որպես Ադրբեջանի Հանրապետության կողմից միջազգային պարտավորությունների խախտում, տարածաշրջանի ապակայունացման եւ խորը ճգնաժամի մեջ ներքաշելու փորձ:

Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Ատլանտյան խորհրդում, հանդիպել է ԱՄՆ պաշտոնյաների հետ

30 մարտի 2016թ., Վաշինգտոն: Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է Միացյալ Նահանգների մայրաքաղաքում՝ աշխարհահռչակ Ատլանտյան խորհրդի հրավերով: