
Հայաստանի Հանրապետության նորանկախ պատմության մեջ բոլոր բացասական զարգացումները կապված են եղել ընտրությունների կեղծման եւ ոչ լեգիտիմ իշխանությունների ձեւավորման հետ: Համակարգային կոռուպցիա, տնտեսական փակ դաշտ, արդարադատության համակարգի բացակայություն, մարդու իրավունքների ամենօրյա խախտումներ՝ այս ամենը ընդամենը հետեւանք են իշխանությունների կողմից անհավասար ընտրական պայքարի, կեղծարարությունների եւ բացառապես ապօրինի, ուժային կառույցների օգտագործմամբ իշխանության վերարտադրության:




