- Մանրամասները

Սերժ Սարգսյանը ձգտում է հնարավորինս շուտ ներդնել միակուսակցական քրեապետության մոդելը, քանի որ ստիպված է իր վերարտադրությունն ապահովել սոցիալական բնույթի նախապայթյունային իրավիճակի, տնտեսության նախափլուզումային վիճակի, արտաքին սպառնալիքներին դիմագրավելու անկարողության, պետական կառավարման համակարգի ներքին ճաքճքվածության և անձամբ իր ու մերձավոր շրջապատի նկատմամբ համատարած ատելության պայմաններում:
- Մանրամասները

Վարչախումբը նոր սահմանադրության ընդունման հանրաքվեի գործընթացը սկսել և շարունակում է գործող Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներով:
- Մանրամասները
2015թ. հոկտեմբերի 17-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ստեղծած «Ընդդիմության միասնական շտաբ»-ի նախաձեռնությամբ Շտաբի գրասենյակում (Երևան, Երզնկյան 75) տեղի ունեցավ Ճակատի մաս կազմող ուժերի ակտիվի առաջին ընդհանուր ժողովը:
- Մանրամասները

Այսօր՝ 2015 թ. հոկտեմբերի 12-ին, տեղի ունեցավ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդրանիկ մամուլի ասուլիսը, որի ընթացքում հայտարարվեց Ճակատի քաղաքական խորհրդի և նրա ղեկավարությամբ գործող Ընդդիմության միասնական շտաբի ստեղծման մասին, ինչպես նաև արծարծվեցին Ճակատի ռազմավարության և մարտավարության վերաբերյալ հարցեր:
- Մանրամասները

9 հոկտեմբերի 2015, Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, 2013թ. նախագահական ընտրություններում փաստացի եւ՝ իրավամբ նախագահ ընտրված Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը պաշտոնական իր ձայնն ավելացրեց չընտրված թեկնածուի առաջարկած նոր Սահմանադրության դեմ արտահայտվող միլիոնավոր հայաստանցիների եւ հայերի համաժողովրդական վերաբերմունքին:
