
3 հունիսի 2013թ., Վաշինգթոն: Պաշտոնական այցով ԱՄՆ-ի մայրաքաղաքում գտնվող Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր հանդիպեց ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինի հետ: Պետքարտուղարությունում կայացած մասնավոր հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի առջեւ ծառացած ոչ միայն ներքին ժողովրդավարական, այլեւ միջազգային մարտահրավերներին առնչվող հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ հակամարտության արդարացի կարգավորումը եւ 1915թ. Հայոց Ցեղասպանության եւ Մեծ Հայրենազրկման իրական ճանաչումը:





