«Ադրբեջանի ագրեսիան շարունակվող քաղաքականույթուն է, իսկ դրա մեղսակիցը Նիկոլ Փաշինյանն է․ Փաշինյանը մեղսակից է ուղղակի»,-այս մասին Yerevan.Today-ի հետ  զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

 

Մի հյուլե անգամ հիշաչարություն չունեմ:

Ուրիշի մեջ միշտ լավն եմ փնտրել, սխալականության կանխավարկածն՝ իմ մեջ:

Հիմնականում լռել եմ՝ իմ հայրենակիցների համար դուռ բացելով, համեստ հնարավորություն տալով, արյունից հեռու պահելով, հույս տածելով, որ ժամանակի հոլովույթում յուրաքանչյուրն իր իսկ սխալն ու տմարդությունը կտեսնի և կուղղվի:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

 

Տոնական հայտարարության փոխարեն. Րաֆֆի Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնման 31-րդ տարեդարձի տոնը դարձրին նույն ինքնիշխանության հեգնանք, անասնական վախով բացատրելի՝ չհայտարարված համազգային սուգ, հարյուրավոր լույս-հերոսների, անհետ կորածների ու նոր ռազմագերիների անունների անպատվարժան թաքստոց: