Raffi Hovhannisyan

Սառը ցնցուղ եւ առերեսում. ի՞նչ է տեղի ունեցել ԵԺԿ քաղաքական վեհաժողովի նիստում. «Առավոտի» զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Raffi Hovhannisyan

Aravot.am-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը

ԿՈՏՐԵԼ ԵՆ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԷՋԸ

Երևան։ Այս առավոտ, ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական-քաղաքական տևական գործունեության և, ըստ երևույթին, վերջին շրջանին իր ազատ արտահայտած թե՛ բանավոր, թե՛ գրավոր մտքերին, նրա «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը կոտրվել է այն մարդու կողմից, ով ամենաշատն է ազդվել իր ամենավերջին՝ երեկվա հայտարարությունից՝ «Ամեն ինչ ասված է, բայց՝ ոչ արված»։

Հովհաննիսյանի դիմագրքային էջը, որը երկար տարիներ օգտագործվում է սոսկ որպես պաշտոնական քաղաքացիական-ազգային, և ոչ թե անձնական հաղորդամիջոց, այժմ հնարավորության սահմաններում վերականգնման գործընթացում է։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի գործունեության՝ ներառյալ բոլոր հայտարարությունների մանրամասները հասանելի են www.heritage.am կայքում։

 

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՍՎԱԾ Է, ԲԱՅՑ՝ ՈՉ ԱՐՎԱԾ. Րաֆֆի Հովհաննիսյան

Չարժե մի ավելորդ շնչով անգամ անդրադառնալ հայոց անցյալի, ներկայի ու ապագայի նկատմամբ աթոռով գերագույն հրամանատարի՝ արդեն բացահայտորեն հայրենամատնիչ, հարափոփոխ ինքնարդարացումներին։ Այսքանը բավական է։

Հայաստանի առաջին արտգործնախարարի կարծիքով` քանի դեռ երկրում իշխանության ղեկին թույլ թիմ է, Թուրքիան և Ադրբեջանը շտապում են իրենց համար շահավետ պայմաններով պայմանագիր կնքել։