
Երեւան: Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը չայցելեց Ազատության հրապարակ, որտեղ Հանրապետական կուսակցությունը նախատեսում էր անցկացնել իր հաղթանակին նվիրված հանրահավաը, Րաֆֆի Հովհաննիսյանն իր հազարավոր ռահակիցների հետ քայլերթով ուղեւորվեց դեպի Բաղրամյան 26: Նախագահական նստավայրում գործող նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց Րաֆֆի Հովհաննիսյանին: Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ ողջույնի խոսքերի փոխանակումից հետո նախագահական շրջապատը խնդրեց, որ բոլոր տեսաձայնագրող սարքերն անջատվեն:





