Րաֆֆի Հովհաննիսյան. Ճշմարտությունը` ամեն ինչից բարձր

Խաչատուր Քոքոբելյանն անձամբ հրապարակեց իր սուտը, այն էլ` հերթականը, ինչի համար մեծ ցավ եմ ապրում: 

Ցավ եմ զգում հատկապես այն հրաշալի, խոստումնալից երիտասարդների համար` «Ազատ դեմոկրատներից», «Ժառանգությունից» եւ քաղաքացիական հոսանքներից, ովքեր անմնացորդ նվիրվեցին նախորդ ընտրարշավին:

Ստյոպա Սաֆարյանը առաջադրվեց

Երեւան: Այսօր Երեւանի Ավան եւ Նոր-Նորք համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվեց կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:  ԱԺ պատգամավորի ընտրությունը կայանալու է դեկտեմբերի 2-ին:

Զարուհի Փոստանջյան

Սիրելի հայրենակիցներ,

21 տարի է անցել Սովետական Միության անկումից: Այս 21 տարիների ընթացքում մեր պատմական հայրենիքի փոքր մասում հիմնադրեցինք երկու հայկական պետություններ, որոնք իրենց Սահմանադրությունների մեջ ամրագրեցին ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կարգը: Սակայն այդպես էլ մենք չկարողացանք իրագործել այն:

«Ժառանգության» տեսակետները ներկայացվեցին ԵՄ հանձնակատարին

Երեւան: Երեկ երեկոյան «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը եւ ԱԺ խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հանդիպեցին Հայաստան ժամանած ԵՄ Ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: