- Մանրամասները
Հայաստանի և մեր ժողովրդի ապագան վճռվում է այսօր։ Սարդարապատը պատմական բեկման գոյութենական ուղենիշն է, անտարակույս, բայց նրա դասն ու ոգին խիստ այժմեական են և բախտորոշ։
Կամ այսօրվա խորհրդով միանում ենք ըստ էության և ամբողջանվեր՝ փրկելու հայոց հայրենիքը, քաղաքակրթությունը և պետականությունը, կամ կորցնում ենք համարյա ամեն ինչ՝ ինքնություն, ինքնիշխանություն, մեր վերջին արժանապատվությունն անգամ։
Ադրբեջանը և Թուրքիան շատ են ուզում,որ մնա այս իշխանությունը,ամեն ինչ կանեն,որ մնա․Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ՀՀ նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է․
«Ադրբեջանը և Թուրքիան շատ են ուզում, որ մնա այս իշխանությունը, ամեն ինչ կանեն, որ մնա այս իշխանությունը։ Ռուսաստանը և Արևմուտքը, եթե ունեն խոստումներ և պայմանավորվածություններ այս իշխանության հետ, իհարկե պիտի ուզենան, որ Հայաստանն ունենա թույլ, անդեմ, իր իրավունքները չպաշտպանող իշխանություն»։
«Միջազգային հանրության ակտիվ չեզոքությամբ հնարավոր է փոխել իշխանությունը ՀՀ-ում։ Ճիշտ է, բոլոր երկրներն ունեն իրենց շահերը, բայց պետք է հասկանան, որ սա հայաստանակենտրոն, ներհայաստանյան շարժում է, որում տարբեր, նաև հակադիր, հոսանքներ կան»,- նշել է Հովհաննիսյանը։
- Մանրամասները
Այս մեթոդաբանությամբ, այս ժառանգությամբ եւ այս իշխանությամբ մենք գնում ենք մարդկային եւ տարաքծքային նոր կորուստների: Այս մասին մայիսի 10-ին Հանրապետության հրապարակում NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Իրենց շահերի տեսակետից Ադրբեջանը եւ Թուրքիան շատ ավելի արժանավայել պետական քաղաքականություն են վարում, քան Հայաստանի գործող իշխանությունները: Մենք ոչ թե նշաձող ենք իջեցրել, այլ հատակին ենք հասել: Եթե այսպես շարունակենք այս իշխանությամբ, մասնակի սահմանազատմամբ, միակողմանի զիջումներով, առանց ամբողջական խաղաղության պայմանագրի, Արցախի խնդրի վերադարձի վրա հիմնված իրավական լուծման, մենք չենք կարող ունենալ այն համալիր վիճակը, որը բերելու է իրական խաղաղության: Իրական խաղաղությունն գնում է Հայաստանի եւ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության միջոցով եւ մեր տարածքային ամբողջականության վերականգնման միջոցով, ինչը չկա»,- ասել է նա:
- Մանրամասները
«Վտանգի տակ է մեր հայրենիքը, բոլորս գիտենք, և այդ կորստի ահազանգն է, վերածննդի հավատն է, որ միացրել է մեր հայրենակիցներին։ Այդ պայքարի վերջին հանգրվանը հյուսիսային մեր գյուղերն են, Տավուշի մարզն է, և այնտեղ առաջնորդությունը վերցրել է հոգևոր դասը։
Մի բան ակնհայտ է՝ թե՛ իրական Հայաստանը, թե՛ պատմական Հայաստանը, թե՛ Հայաստանի, թե՛ հայ ժողովրդի պատմությունները, թե՛ Արագածը և Մասիսը, թե՛ պետությունը և հայրենիքը՝ բոլորը միասին պահանջում են ամբողջական փոփոխություն»,- նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը։
- Մանրամասները
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար (1991-1992) և «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց: Իր խոսքում նա շնորհակալություն հայտնեց հերոսածին մայրերին և ներողություն խնդրեց, որ չկարողացանք պահել նրանց որդիների պաշտպանած հայրենիքը: Նա իր զորակցությունը հայտնեց Բագրատ Սրբազանին ու Տավուշի պայքարին: