ՇՈՒՇԻՆ ՀԱՅՐԵՆԻՔ Է ԵՎ՝ ՀԱՎԵՐԺՈՂ. Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

Փա՛ռք նրա ազատագրողներին, շեն-օջախ դարձնողներին, կենսավիշ տվողներին ու պաշտպաններին։

Երեսուն տարի անգամ չկարողացանք պահել՝ նախագահներ եւ վարչապետներ, նախարարներ եւ գեներալներ, պաշտոնյաներ հայրենի եւ սփյուռքահայ։

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԵՏ ԲԵՐԵԼՈՒ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԸ. Րաֆֆի Հովհաննիսյան

Երեկ Ծիծեռնակաբերդի օրհնաբեր անձրևի տակ՝ ով պարտականություն ուներ կամ հոգու պահանջ, մյուսը՝ զազրելի անամոթություն և միլիոնավոր նահատակների հիշատակի սրբապղծում, խոսք ասացին, ուղերձ հղեցին, ժողովուրդ հոլովեցին։ Ամեն մեկը՝ իր հաշվետու համարի չափով։

Իսկ պետականություն հազիվ վերագտած ազգը վերստին Ցեղասպանության և Հայրենազրկման շեմին է, դրա մեջն է։ Հենց հիմա՝ այսօր, մեր կյանքում։

Նախօրեին Արցախի շրջափակումն ամբողջացավ՝ առանց որևէ դիմադրության, անգամ հրավերով՝ այն նույն ապրիլքսանչորսյան մեծապատիվ պաշտոնախոսների կողմից, մեծ ու փոքր դաշնակիցների հսկողության ներքո։

Արդեն որպես հայ անգո՝ գերագույնի որոշումների շարքը բերեց մեզ ուղղակի այս օրվան, մեկ էլ շենիկցի Արտյոմի դարանակալ զոհաբերման։ Եվ շարունակելու են պայմանավորել հայոց նորագույն Եղեռնը՝ քանի նա կշարունակի փրկչական իր ինքնագոհացումը։

Բայց բավ է իր մասին։ Հերիք է նախկինների տղերքը անմնացորդ և առանց ներհայեցողության պաշտպանեն սեփականին և միայն արդարանան։

Բավ է, որ նրանց չհավանողներն ամեն ինչը՝ նաև իրենց իսկ արատները, բարդեն նրանց վրա և նախկինների չքավված մեղքերն օգտագործեն հարթակներ գրավելու համար՝ սեփական ինքնաբացարկի հրամայականը գիտակցելու փոխարեն։

Պետք է մեր Հայրենիքը ետ բերել բոլորով՝ առանձին և հավաքաբար, ամեն մեկս իր տեղում, հայոց պատմական այս պահի բարձրագույն իրացմամբ։

Ահաեւ՝ այս տարվա Ապրիլի 24-ի, Մայիսի 9-ի, Մայիսի 28-ի, Օգոստոսի 23-ի, Սեպտեմբերի 21-ի և Դեկտեմբերի 10-ի հավատո հանգանակը։

Սա է մեր սերնդի միասնության մանդատը։

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
25 ապրիլի 2023
Երևան

“J’ACCUSE”. ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մեղադրում եմ:

Արթուր, Հենրիկ, Նարեկ, Մկրտիչ:

Նրանցից առաջ՝ ողջակիզված 15 ոսկետղերք։

Ձեր գերագույն մեղքով՝ լքված ու մենության մեջ զոհված, հարյուրներով մահվան մատնված, հազարներով դավաճանված լույս զինվորներ։

Ամեն մեկն՝ իր անունով, ընտանիքով, ապագայով և արյամբ։

Ձեր տարիների՝ որքան որ կան, անցյալ և մնացյալ, մեր բոլոր նահատակների թիվ մեկ պատասխանատուն և հանցավորը՝ թշնամյաց հանգույն, դուք եք, գերագո՛ւյն գլխավոր։

Մեղավորության սլաքն ուրիշ տեղեր ուղղելու՝ ձեր, կողակցիդ, կամակատարներիդ փորձերը պարզապես և անամոթաբար անԱստված են, սաղմոսներով անսքողելի։

Դուք ոչ մի բանով, ոչ մի հյուսված բառով կամ արարով սքողելի չեք։

Զինվորասպան եք, քաղաքացիասպան և հայրենասպան՝ ոչ միայն երեկ կամ այսօր, այլև յուրաքանչյուր բացվող օր։

Խաղաղության պատրանքով Հայրենիքին պատերազմ և պարտություն երաշխավորած, սահմանադրական ուխտդ դրժած, աթոռապաշտ աղոթքիցդ կառչած՝ դարձել եք, դառնալու եք նզովքը հայոց սերունդների։

Այո՛, ես, մյուսը… ամեն մեկն իր հերթին տառապում է մեր ահավոր սխալներով ու զանցանքներով։

Բայց, գերագույն գլխավոր մեղավոր, ձեր խոսքի, ձեր արարքի, ձեր որոշման, հայրենի տարածքի հերթական կորուստների և վաղվա թաղումների միջև կապը ուղիղ է, տանում է ձեզ և դարձյալ ձեզ։

Հայոց պատմության ողջ ընթացքում պատասխանատվությունից այսպես փախչող, սեփական վախերն ու արատները ժողովրդի վրա այսպես բարդող, հայրենապիղծ ոսոխին այսքան ենթակա աթոռակից չի եղել երբևէ։

Իսկ այս «մանդատը» ոչ մեկը ձեզ չի տվել՝ դրժումից առաջ, թե հետո։

Ինքնաբացարկի արժանապատվություն չունեք՝ հայտնի է և շատոնց ապացուցված։ Ուրեմն շարունակեք՝ որքան կարող եք՝ նստեք, զիջեք, հանձնեք, սպանեք, արդարացեք, բարդեք, շեղեք, հերյուրեք, խաղեր տվեք…

Նժարի վրա միայն Հայրենիքն է, ազգն ու պետությունը, մի լուսավոր քաղաքակրթություն, որը տևապես փորձեցին ոչնչացնել չարի օտար իշխանությունները։

Հիմա դուք եք։ Կդիմանանք։

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
12 ապրիլի 2023
Երևան

Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հարցազրույցը factor.am-ին: