- Մանրամասները

3 ապրիլի 2015թ., Երեւան: Երեկ տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության եւ ԱԺ համանուն խմբակցության կողմից կազմակերպված` Հայոց ցեղասպանության ու Մեծ հայրենազրկման հետեւանքների վերացման (տարածքային, նյութական, բարոյական վնասների հատուցման) խնդիրներին նվիրված հանրային քննարկում: Հիմնական օրակարգային նյութը Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած` «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն էր:
- Մանրամասները
Մարտի 25-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը «Ներքաղաքական իրավիճակ և հետագա զարգացումներ» թեմայով։
- Մանրամասները

19 մարտի 2015թ., Երեւան: Երեկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը մասնակցեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության ու ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հաանի հետ հանդիպմանը, որին հրավիրված էին նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների ներկայացուցիչներ:
- Մանրամասները

Պատմական այս ողբերգական, դավադիր օրվա կնիքը շարունակում ենք կրել եւ տակավին նրա տեղապտույտից ազգովի չենք կարողանում դուրս գալ:
Ես առայժմ գտնվում եմ ծնողներիս մոտ: Մեծ ցավ է պատճառում այն, ինչ կատարվել եւ հատկապես կատարվում է Հայաստանում, իսկ խոսքը միայն փաստացի իշխող կուսակցապետի խնդրած ոչ ֆորմալ ու ինքնանպատակ խորհրդակցությունների մասին չէ:
Վտանգները շատ ավելին են՝ խորն ու ընդարձակ:
Երեւան վերադառնալուն պես՝ հանդես կգամ համապատասխան հայտարարությամբ:
Մինչ այդ, ամենայն բարիք եմ մաղթում Ձեզ՝ թանկագին համաքաղաքացիներ:
Հավատք եւ Հայրենիք:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
16 մարտի 2015
Լոս Անջելես

