- Մանրամասները

Արցախյան պատերազմի մասնակից, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին 6 տարվա ազատազրկման դատապարտելը «Ժառանգություն» կուսակցությունը գնահատում է որպես «վերեւից» իջեցված քաղաքական պատվերի շրջանակում հայրենի դատարանի իրականացրած հերթական հաշվեհարդար, որն ուղղված է արդարացի բողոքի գործողության եւ ազատ կամարտահայտության ժողովրդավարական սկզբունքի կոպիտ ոտնահարմանը:
- Մանրամասները

17 հուլիսի 2014թ., Երեւան: Այսօր «Ժառանգության» գրասենյակում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, արտաքին քաղաքականության հարցերի գծով քարտուղար Զարուհի Փոստանջյանը հանդիպեցին Հայաստան ժամանած՝ Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի անդամ, Հանուն ազատության եւ ժողովրդավարության ժողովրդական կուսակցության անդամ պարոն Մարկ Վերհեյջենի, Խորհրդարանում օգնական Ջերոեն Բեննինգի եւ Հանուն ազատության ու ժողովրդավարության ժողովրդական կուսակցության միջազգային հարցերի պատասխանատու Ութեր Շրոերի հետ:
Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր, այդ թվում՝ իրադրությունը տարածաշրջանում:
- Մանրամասները
8 հուլիսի 2014թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Հայաստան ժամանած՝ Հոլանդիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի եւ Արեւելյան գործընկերության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Դիրկ Յան Կոպին՝ նրա գլխավորած պատվիրակությամբ հանդերձ:
Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր, այդ թվում՝ իրադրությունը տարածաշրջանում:
Հանդիպմանը ներկա էին «Ժառանգություն» կուսակցության արտաքին հարցերի գծով գլխավոր քարտուղար Զարուհի Փոստանջյանը եւ մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը:
- Մանրամասները

7 հուլիսի 2014թ., Երեւան: «Ժառանգության» նորընտիր վարչությունը որոշում է կայացրել տեղափոխել կուսակցության կենտրոնական գրասենյակը: Այժմ այն գտնվում է Երեւան 0033, Երզնկյան 75 հասցեում:
Այսուհետեւ կուսակցության հետ կապ կարելի է հաստատել հետեւյալ հաղորդակցական միջոցներով. հեռախոս` (37410) 271600, ֆաքս` (37410) 524846, էլ. փոստ` Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ կամ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։: «Ժառանգության» պաշտոնական կայքէջը մնում է նույնը` www.heritage.am:
