Ի պատասխան Պ.Հայրիկյանի հրապարակային նամակի

Ստացանք ԱԻՄ առաջնորդ, Հայաստանի անկախության առաջամարտիկ, իր ամբողջ կյանքը հայրենիքին նվիրած Պարույր Հայրիկյանի՝ մարտի 24-ով թվագրված նամակը (տեղադրված նաեւ իր ֆեյսբուքյան էջում), ինչպես նաեւ դրան նախորդած՝ Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ իր հերթական գնահատականը: Մեզ այլ բան չի մնում ասելու, քան ամենաբարին մաղթել իր առաջիկա միջոցառման եւ հետագա գործունեության մեջ:

Ինչ վերաբերում է «Միացյալ հրապարակ» նպատակային խորագրի տակ հանրային նախահավաքին, նա բաց է լինելու բոլորի առջեւ եւ տեղի է ունենալու, ըստ նախապես հայտարարված գրաֆիկի, ուրբաթ օրը, մարտի 28-ին, ժ. 17:30 Ազատության հրապարակում:

Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցության
վարչությանփոխնախագահ
26 մարտի 2014թ.

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել ԵԺԿ կոնգրեսում

7 մարտի, 2014թ., Դուբլին, Իռլանդիա: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ ու ՌԱՀՀԿ (Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի) հիմնադիր-տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը մարտի 5-7-ը Իռլանդիայի մայրաքաղաքում էր՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության 2014թ. նախընտրական կոնգրեսին:

«Ժառանգության» խոսքը Ուկրաինայի իրադարձությունների մասին

«Ժառանգություն» կուսակցությունը իր համերաշխությունն է հայտնում Ուկրաինայի ժողովրդի իրականացրած սահմանադրական իշխանափոխությանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց բրիտանացի պատգամավորների հետ

20 փետրվարի 2014թ., Երեւան: Հայաստան այցի շրջանակներում այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունեց Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլին եւ խմբի անդամներ՝ Միացյալ Թագավորության Լորդերի պալատի փոխնախագահներ բարոնուհի Գլորիա Հուփերին, լորդ Ռիչարդ Ֆոլքներին, ինչպեսեւ Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդին ու Մայք Գեյփսին:

Արծարծվեցին տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի ներքին` ժողովրդավարական-իրավական եւ արտաքին քաղաքականության գերակայություններին, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ու Արցախի ինքնիշխանության եւ ամբողջականության միջազգային ճանաչման հրամայականին առնչվող հարցեր:

Զրուցակիցները հույս հայտնեցին, որ Միացյալ Թագավորության խորհրդարանը, ըստ ամենայնի, կանդրադառնա նշյալ հիմնախնդիրներին: