
Երեւան: Այսօր տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեի (Guido Westerwelle) հանդիպումը, որին ներկա էին մի շարք այլ քաղաքական գործիչների ու քաղաքացիներ: Հովհաննիսյանն իր տեսակետներն է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական մարտահրավերների եւ միջազգային գերակայությունների շուրջ:





