
Երեւան: Այսօր Ազգային ժողովի «Ժառագություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը պաշտոնական գրություն է ուղարկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի պահանջով Երեւանի քաղաքապետարանում Աբովյան-Իսահակյան գետնանցումի խնդրով քննարկում կազմակերպելու առաջարկով:




Երեւան: «Ժառանգություն» կուսակցությունը մարզերից ստացել է հավաստի տեղեկություններ, որ խորհրդարանական մոտալուտ քարոզարշավի ժամանակ ՀՀ մարզային հեռուստաընկերություններին բանավոր հրահանգվել է չլուսաբանել կուսակցությունների քարոզարշավը: Ավելին` տեղական որոշ հեռուստաընկերություններ քարոզարշավը լուսաբանելու նպատակով մասնակցել են մրցույթների, շահել դրամաշնորհ, բայց հիմա նրանց արգելվում է այն իրականացնել: