
7 դեկտեմբերի, 2013թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները Գյումրիում, Վանաձորում եւ Սպիտակում այցելել եւ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի անունից, կուսակցական կառույցների կողմից ծաղկեպսակներ են դրել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին:
Երկրաշարժի 25-ամյա տարելիցի կապակցությամբ կուսակցության վարչությունը հանդես է եկել ուղերձով:



