- Մանրամասները

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է Սերժ Սարգսյանի 2013թ. սեպտեմբերի 3-ի հայտարարությունը եւ խորին ափսոսանք է հայտնում, որ դրա արդյունքում Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի վիլնյուսյան գագաթաժողովում չկայացավ երեքեւկես տարի բանակցված Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:
- Մանրամասները

7 դեկտեմբերի, 2013թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները Գյումրիում, Վանաձորում եւ Սպիտակում այցելել եւ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի անունից, կուսակցական կառույցների կողմից ծաղկեպսակներ են դրել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին:
Երկրաշարժի 25-ամյա տարելիցի կապակցությամբ կուսակցության վարչությունը հանդես է եկել ուղերձով:
- Մանրամասները

Ռուսաստանի Դաշնության կայսերական նոր տրամադրությունները հայ ժողովրդի նկատմամբ հաղորդվեցին Պուտինի այցով Գյումրիի ռուսական ռազմաբազա` քեմալա-բոլշևիկյան սահման:
- Մանրամասները

Այսօր մի խումբ ՀՀ քաղաքացիների՝ քաղաքացիական ակտիվիստների եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել քաղաքացիական հավաք Ազատության հրապարակում, ապա երթ, որի նպատակն էր պահանջել ՀՀ գործող իշխանություններից հարգել հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատություններն ու իրավունքները, գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան, կասեցնել Մաքսային միությանն անդամակցության գործընթացը եւ հրաժարվել Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացից։
- Մանրամասները

18 նոյեմբերի 2013թ., Երևան: Սույն թվականի նոյեմբերի 17-ին, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի՝ Անկախ Պետությունների Համագործակցության գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի կողմից համատեղ անցկացված նիստի ավարտին ընդունվել է հայտարարություն:
