
13 մարտի 2013թ., Երեւան: Այսօր Ազատության հրապարակում շարունակվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի ակցիան, որտեղ կեսօրին մամլո ասուլիս տվեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հովհաննիսյանին Ազատության հրապարակում այցելեցին եւ զորակցություն հայտնեցին ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, տեր Գրիգորը, գործարար Խաչատուր Սուքիասյանը, այլ գործիչներ: Հովհաննիսյանին այցելեց նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:





