
Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում վերջակետ դրեց տարմեկնաբանություններին
19 մարտի 2013թ., Երեւան: Այսօր՝ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն իր հացադուլի տասներորդ օրը, Ազատության հրապարակում տվեց մամլո ասուլիս՝ պատասխանատվության կոչելով գործող նախագահ Սերժ Սարգսյանին՝ վերջինիս կողմից ճշմարտության շարունակական խեղաթյուրման եւ 2013թ. փետրվարի 18-ին հայ ժողովրդի տարած հաղթանակի ժխտման համար:





