- Մանրամասները

«Ժառանգությունն» այցելեց Արագածոտնի մարզ
Երեւան: Այսօր «Ժառանգության» ցուցակի մաս կազմող կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելեցին Արագածոտնի մարզի Ապարան, Քուչակ, Մուղնի, Կոշ, Ուջան, Բյուրական, Ագարակ, Օշական, Ոսկեվազ, Աշտարակ, Պռոշյան բնակավայրեր ուր հանդիպեցին ընտրողների հետ:
- Մանրամասները

Լինելով ազատ ու արդար ընտրությունների հետեւողական ջատագով, կարեւորելով օրինական ընտրություններ անցկացնելու հարցում անկեղծ համագործակցությունը եւ գիտակցելով նշված նպատակին հասնելու ճանապարհին ցանկացած շահագրգիռ ուժի կողմից ներկայացվող առաջարկների քննարկման անհրաժեշտությունը, «Ժառանգության» նախընտրական շտաբն արձանագրում է, որ այս պահի դրությամբ ասպարեզ են բերվել օրինական ընտրությունների անցկացմանը միտված կամ առնվազն դրա մասին հռչակող նմանատիպ համագործակցության ձեւաչափերի վերաբերյալ երեք առաջարկներ՝ Քաղաքագետների միության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի անդամ Հմայակ Հովհաննիսյանի, ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի եւ ԱԺ նախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Նիկոյանի հեղինակությամբ:
- Մանրամասները

Երեւան: Այսօր «Ժառանգության» ցուցակի մաս կազմող կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելեցին Ծաղկաձոր, Հրազդան, Չարենցավան, Բյուրեղավան, Նոր Հաճն, Եղվարդ, Աբովյան, Գառնի, ուր հանդիպեցին ընտրողների հետ:
- Մանրամասները

Երեւան: Այսօր «Ժառանգության» շտաբի ներկայացուցիչները` ի դեմս ԱԺ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի ու Արմեն Մարտիրոսյանի, ինչպեսեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից` Անուշ Սեդրակյանի ու Արմեն Առաքելյանի, Ազգային ժողովում հանդիպեցին ԵԽԽՎ դիտորդական առաքելության հետ:
- Մանրամասները

Երեւան: «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը դատապարտում է Արմավիրի մարզում գտնվող թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված անկուսակցական թեկնածու Մերուժան Մխոյանին օրերս ծեծի ենթարկելու փաստը, որն էլ պատճառ է հանդիսացել նրա կողմից ինքնաբացարկի դիմում ներկայացնելու համար:
