![Րաֆֆի Հովհաննիսյան. «Հայ մարդու, Հայաստանի ապագան միասին որոշենք մայիսի 6-ին»]()
Երեւան: Ապրիլի 27-ին «Ժառանգության» միասնական ցուցակի թեկնածուները հանդիպումներ ունեցան Լոռու մարզի մի շարք բնակավայրերում՝ Ալավերդում, Աքորում, Օձունում, Վանաձորում, Ստեփանավանում Տաշիրում եւ Սպիտակում: Ընտրողներին «Ժառանգության» ծրագիրն ու նպատակները ներկայացրին այդ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, տնտեսագետ Արտակ Ղազարյանը, քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը, նախկին քաղբանտարկյալ Մասիս Այվազյանը եւ դեղագետ, Վանաձորում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Գառնիկ Սահակյանը: