
Երեւան: Արարատի մարզի բնակիչներն այսօր հնարավորություն ունեցան ծանոթանալու «Ժառանգության» նպատակներին եւ Նոր Հայաստանի տեսլականին: Խոր Վիրապում, Սուրենավանում, Արարատում, Վեդիում, Արտաշատում, Վերին Արտաշատում, Այգեզարդում, Բաղրամյանում եւ Մասիսում ընտրողներին հանդիպեցին «Ժառանգության» միասնական ցուցակի ներկայացուցիչներ՝ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, քաղաքագետ, վերլուծաբան Թեւան Պողոսյանը, մանկավարժ, նախկին քաղբանտարկյան Հովհաննես Ղազարյանը, պատմաբան Ստեփան Հասան-Ջալալյանը, Սուսաննա Մուրադյանը եւ այլոք:





